«Շուշվա Կեղը» ստեղծագործությունը զրույց է սիրահար աղջկա եւ տղայի։ Գրառվել է Մարատ Հարությունյանի կողմից՝ Արցախի բնակիչ տարեց պապիկից։ Երգիչներ՝ Մարատ Հարությունյան, Մանուկ Հարությունյան, Ռուբեն Խալափյան, Աստղիկ Մախսուդյան, Մարի Մանուկյան | Singing and Vocal: Marat Harutyunyan, Manuk Harutyunyan, Ruben Khalapyan, Astgh Makhsudyan, Mari Manukyan Փողային նվագարաններ՝ Գրիգոր Քարտաշյան | Woodwinds: Grigor Kartashyan Դուդուկ՝ Էրիկ Ավագյան | Duduk: Erik Avagyan Հարվածայիններ՝ Գրիգոր Դավթյան | Percussion: Grigor Davtyan Գործիքավորումը` Գրիգոր Քարտաշյան | Arrangement : Grigor Kartashyan Ձայնագրվել է՝ Alpha Sound Studios-ում | Recorded in Alpha Sound Studios Ձայնագրումը և համադրումը՝ Սերգեյ Գասպարյանի | Recording and mix by Sergey Gasparyan Հոլովակ՝ Մարիա Մելքոնյան | Clip: Maria Melqonyan Բառեր Շուշվա կեղը լոխ բաղ ա, Ջմեր լիգը ղայմաղ ա, Ունքա մեջդ բեց ըրա, Քանի իմ ջանը սաղ ա: Շուշվա բաղերին թոթը, Ծըռերի տակին խոտը, Ծառ էլ ինի, ծաղիկ էլ, Օրիշ ա յարիս հոտը: Աշունքա պտղաքաղ ա, Օրախություն, ծիծաղ ա, Եկ մեր բաղը հավուղ կեր, Ջանս ջանիդ մատաղ ա: Պռշներիդ էտ պաչը, Կառնի մահին առաջը, Ես մենակ քեզ ում սյուրում, Սոտ չում ասում էն խաչը: Ղազանչեցոց մեծ ժամը, Ծեռքեդ վռաղած շամը, Խելքս կլխաս տանըմ ա, Մեջքիդ 12 ծամը: Մունք էրկուսըս մի վըեղա, Սարերը սյարին տըեղ ա, Ուրուր սիրինք ամեն օր, Քանի ջնրնիս սաղ ա։
Hide player controls
Hide resume playing