«Գանձասար» համույթի կատարմամբ Արցախի «Նախշուն աղջիկ» կատակ-երգն է: Մենակատարներ՝ Հովհաննես Հովակիմյան և Մադլեն Ասրյան: Գեղարվեստական ղեկավար՝ Թովմաս Պողոսյան, խմբավար՝ Սահակ Սահակյան, պարուսույց՝ Աշոտ Օրդինյան: Armenian folk song “Nakhshun aghjik“ from Artsakh performs “Gandzasar“ ensemble. Vocals by Hovhannes Hovakimyan and Madlen Asryan. Երգի խոսքերը՝ տղա. Արի գնանք, մեր մեծ բաղը Դե հոյ նար, նար, նար, նար, Հա՛մ սեր անինք, հա՛մ էլ խաղը, Դե հոյ նար, նար, նար, նար: աղջիկ. Դու էլ գիտես, թե տղա ես, Դե հոյ նար, նար, նար, նար, Գոտի կապել դեռ չգիտես, Դե հոյ նար, նար, նար, նար: տղա. Դու էլ գիտես, թե աղջիկ ես, Դե հոյ նար, նար, նար, նար, Ասեղ թիլել դեռ չգիտես, Դե հոյ նար, նար, նար, նար: աղջիկ. Դու էլ գիտես, թե տղա ես, Դե հոյ նար, նար, նար, նար, Խոտ հնձիլը դեռ չգիտես, Դե հոյ նար, նար, նար, նար: տղա. Դու էլ գիտես, թե աղջիկ ես Դե հոյ նար, նար, նար, նար, Գուլպա գործել դեռ չգիտես, Դե հոյ նար, նար, նար, նար: աղջիկ. Դու էլ գիտես, թե տղա ես Դե հոյ նար, նար, նար, նար, Փայտ կոտրիլը դեռ չգիտես, Դե հոյ նար, նար, նար, նար: տղա. Դու էլ գիտես, թե աղջիկ ես, Դե հոյ նար, նար, նար, նար, Կով կթիլը դեռ չգիտես, Դե հոյ նար, նար, նար, նար: աղջիկ. Դու էլ գիտես, թե տղա ես, Դե հոյ նար, նար, նար, նար, Կնիկ սիրել էլ չգիտես, Դե հոյ նար, նար, նար, նար: միասին. Ես գյուդում, վըր լավ աղջիկ ես, Ես գյուդում, վըր լավ տղա ես, Դե հոյ նար, նար, նար, նար, Մինակ հլը շատ պուճուր ես, Դե հոյ նար, նար, նար, նար: Համ պուճուր ես, համ լավիկն ես, Դե հոյ նար, նար, նար, նար, Վըր մեծանաս, իմ յարիկն ես Դե հոյ նար, նար, նար, նար:
Hide player controls
Hide resume playing