Myvideo

Guest

Login

.

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Երևանի մետրոպոլիտենի ուղևորներից շատերը գուցե չգիտեն, որ մետրոպոլիտենն աշխատում է շուրջօրյա։ Ժամը 24:00-ին, երբ ուղևորների համար փակվում են մետրոպոլիտենի դռները, եւ վերջին գնացքը հասնում է դեպո (գնացքների կայանատեղի, պահեստ), սկսվում է գիշերային աշխատանքը։ Նախ՝ բոլոր կայարանների հերթապահ-կարգավարները հոսանքազրկում են գնացքի ռելսերը, ստուգում, որ գծում հոսանք մնացած չլինի։ Ապա տնտեսական գնացքները կայարանների հերթապահների ցուցումով գնում են այն կայարաններ, որտեղ աշխատանքներ կան անելու՝ շարքից դուրս եկած ռելսերի փոխարինում, բետոնավորման աշխատանքներ, հոսանքի լարերի փոխարինում։ Ամեն գիշեր Երևանի մետրոպոլիտենում 4 տնտեսական բրիգադ է աշխատում։ Բրիգադի աշխատակիցների թիվը, կախված աշխատանքի ծավալից, կարող է փոխվել՝ 5-10 մարդ յուրաքանչյուր բրիգադում։ #հետք #hetq #Armenia 📌 Միացե՛ք մեզ | Subscribe to our channel! -- -- -- info@ -- (English) (հայերեն) (на русском) (English)

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later