Խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի Երաժշտություն՝ Խաչատուր Ավետիսյանի Քարից թռան երկու կաքավ, Թռան սրտիս պես, Ախ, դու իմ յար, ախ, դու իմ լավ Որտեղ գտնեմ քեզ: Արևի հետ դու գնացիր, Լուսնի հետ արի, Դու չես գալիս, ամեն օրս Դարձել է տարի: Սիրտս բացվել է վարդի պես Արի գարնան արևի պես, Ախ, հովերն ել չեն գտնում քեզ Արի, յար, արի: Վայ լե լե լե, վայ լե լե լե Աչքս արցունքով լցվել է, Ախ, հովերն ել չեն գտնում քեզ Արի, շուտ արի: Հավքերն անցան երամ-երամ Բայց ես մենակ եմ, Այրվում եմ ես, դու չես տեսնում, Կանչող կրակ եմ: Քեզ չեմ տեսել ամբողջ տարի, Իմ արև, արի, Մի թող դառնամ լացող աղբյուր Քո ճանապարհին։ Կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ, Որ չնայեմ տխուր ամպին, Որ մազերդ շողերի պես Փռես իմ ճամփին: Վայ լե լե լե, վայ լե լե լե Աչքս արցունքով լցվել է, Ախ, հովերն ել չեն գտնում քեզ Արի, յար, արի: ------------------------------------------------------------------ Band Booking: Viber: 37493411413 Email: andresimonian@ ------------------------------------------------------------------ FOLLOW ADANA PROJECT AT: Instagram: Facebook: ------------------------------------------------------------------ “Gini Lic” Available at: iTunes: Apple Music: Spotify: Deezer: Amazon Music: Yandex Music: ------------------------------------------------------------------ if You like what You see, remember: SHARING IS CARING 🙂
Hide player controls
Hide resume playing