Myvideo

Guest

Login

Best movies in good quality | Quick Video Search | New Movies Online

Uploaded By: Myvideo
4 views
0
0 votes
0

Պաշտոնից հրաժարվելու խնդրանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին սահմանադրական կարգի տապալում է։ Որքանո՞վ է վարչապետն իրավասու խնդրել ԲԴԽ-ի նախագահին հրաժարական տալ․ Sputnik Արմենիան զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։ Նա պատմել է, որ ժամանակին իրեն առնվազն 10 հոգի է դիմել Փաշինյանի անունից՝ նշելով, որ դա վարչապետի պահանջն է, անգամ ոչ խնդրանքը, որ ինքը դադարեցնի լիազորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը անցած շաբաթ տված հարցազրույցում խոստովանեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հրաժական տալ։ Սահմանադրության 173-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, իսկ 174-րդ հոդվածը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով։ ԲԴԽ կազմավորման մանրամասները սահմանվում են Դատական օրենսգրքով: ️@RadioSputnikArm | LIVE | vk | dzen Source: Radio Sputnik Armenia

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later