Myvideo

Guest

Login

Кикос Kikos 1979 Rus . ENG sub.

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։ Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն—իրեն միտք է անում․ — Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։ Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի․․․ — Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ․․․ Տեղնուտեղը ծառի տակին նստում է, սկսում է սուգ անել։ Գընացի մարդի, Ունեցա որդի, Գըդակը պոպոզ, Անունը Կիկոս․ Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին․․․ Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան․․․ Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է․ — Գնա՛ մի տես, քույրդ ընչի ուշացավ։ Միջնեկ աղջիկն է գնում։ Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։ ​ — Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։ — Ի՞նչ Կիկոս։ — Բա չես ասիլ․ Գընացի մարդի, Ունեցա որդի, Գըդակը պոպոզ, Անունը Կիկոս․ Վեր ելավ ծառին, Ցած ընկավ քարին․․․ Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան․․․ — Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։ Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է․ — Աղջի, մի գնա տես քույրերդ ինչ եղան։ Գնացին ետ չեկան։ Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում երկու քույրն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։ — Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։ Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ․ Գընացի մարդի, Ունեցա

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later