Myvideo

Guest

Login

1 .

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Ինչու է ընկերությունը Նոր Նորքի 1–ին զանգվածում զավթել մայթը. քաղաքապետարանը պարզաբանում է Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում կառուցապատման աշխատանքների պատճառով «Ավանգարդ Մոթորս» ընկերությունն իրեն պատկանող տարածքում (Գայի պողոտա, 14/3 շինություն) լիովին փակել է հետիոտների համար նախատեսված մայթը, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում։ Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են մարդիկ անցնում ճանապարհի երթևեկելի մասով` վտանգելով իրենց կյանքը։ Հասկանալու համար, ինչ իրավունքով է ընկերությունը զավթել մայթը, Sputnik Արմենիան դիմել է Երևանի քաղաքապետարան․ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ ընկերությունը սեփական հողի վրա, ունենալով շինթույլտվություն, հասարակական կառուցապատում է իրականացնում 24 ամիս ժամկետով։ Շինթույլտվությունը տրվել է այս տարվա նոյեմբերի 6-ին։ Մանրամասները՝ այստեղ FB, Էդուարդ Հայրումյան Source: armeniasputnik

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later