(Իլհամ Ալիևը հայ ժողովրդի նկատմամբ կկրկնի՞ Նեթանյահուի հնարքը) Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. ««3 3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումից անմիջապես հետո պաշտոնական Բաքուն հերթական հարվածը հասցրեց ոչ միայն Հայաստանի հետ բանակցային գործընթացին, այլև Նիկոլ Փաշինյանին։ Գերմանական «Berliner Zeitung»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն ասել է, որ Բաքուն ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ։ «Եթե Սահմանադրությունը թողնենք ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կչեղարկի այն՝ պատճառաբանելով համաձայնագրի անհամապատասխանությունն ամենաբարձր իրավական ուժ ունեցող Սահմանադրությանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»,- ընդգծել է նա։
Hide player controls
Hide resume playing