Myvideo

Guest

Login

Vakhtang Kikabidze - Yes chimatsa (Armenian song)

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Ալեքսեյ Հեքիմյանի «Ես չիմացաա, թե ինչու» երգն է՝ Համո Սահյանի խոսքերով։ Երգում է վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն։ Տեսանյութը «Այգաբեր» ալիքում տեղադրվելուց առաջ ենթարկվել է ձայնային և պատկերային մշակման։ Երգի խոսքերը՝ Ես չիմացա, թե ինչու, Դու չիմացար, թե ինչպես Պատահեցին մեկ-մեկու Մեր երազներն առանց մեզ։ Պատահեցին մեկ-մեկու Ու կանչեցին ինձ ու քեզ, Ես չիմացա, թե ինչպես, Դու չիմացար, թե ինչու։ Դու չիմացար, թե ինչպես, Ես չիմացա, թե ինչու Բուրմունք փռեց ծաղկի պես Դաշնությունը մեր հոգու։ Ես էությամբ դարձա դու, Դու էությամբ դարձար ես, Ես չիմացա, թե ինչպես, Դու չիմացար, թե ինչու։ Խառնվեցին երկու «ես» Ու դարձան մեկ՝ «ես ու դու», Դու չիմացար, թե ինչպես, Ես չիմացա, թե ինչու։ Բայց չներեց բախտը մեզ, Ես դարձա ես, դու էլ՝ դու, Դու չիմացար, թե ինչու, Ես չիմացա, թե ինչպես։ Ու բախվեցինք մեկ-մեկու, Ու հեռացանք մշտապես, Եվ չիմացանք, թե ինչու, Եվ չիմացանք, թե ինչպես։

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later