Music by Levon Arevshatyan Poems by Hamo Sahyan feat Gor Sujyan Arrangement by Khachik Sahakyan Executive Producer Suren Sahakyan ԵՍ ԱՅՆ ԵՄ ԵՂԵԼ... Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին, Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Իմացիր որ էլ երեսով չտաս, Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ, Որ դու աշխարում նեղություն չզգաս: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Լռել եմ, տարել, ներել, համբերել… Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ, Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին. Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: __________________ Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու, Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար, Թե իմանար մեզ ինչից է զրկում, Առավոտն ինքն էլ երևի չգար։ Մենք մեզ իրար մեջ որոնում էինք, Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու, Աստղերից կախված օրորվում էինք... Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու... Համո Սահյան Я весь такой, каким я был всегда; Да, не такого ты искала... искала ты возвышенность вселенной, А я- рожден земным, и плоть моя - земля. Я весь такой, каким я был всегда... прошу, не упрекай меня за это... С момента первой встречи Лишал себя я сна, Чтобы жизнь свою ты прожила беспечно... Я весь такой, каким я был всегда... терпел, прощал, молчал смиренно... И если случаем дорогу я менял, Шаги мои к тебе вели- Без устали, упорно, неизбежно. Амо Сагиян (Перевод Левона Аревшатяна) PROJECT LA FACEBOOK: INSTAGRAM: APPLE MUSIC: SPOTIFY: YANDEX MUSIC:
Hide player controls
Hide resume playing