1. «Հայ Ազգային Ճակատ» ազգասիրական, հայրենասիրական և բարեսիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: 2. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, անխտրականությունը, բարեխղճությունը, ինքնակառավարումը և հաշվետվողականությունը, անդամակցության կամավորությունը և անդամների շահերի ընդհանրությունը: 3․Կազմակերպության շահառուներն են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների (ներառյալ՝ Հայկական սփյուռքի) ֆիզիկական և իրավա-բանական անձինք: 4․ Կազմակերպությունը իր հիմնական ոչ առևտրային գործունեության մեջ կարող է ներգրավել կամավորներ՝ օրենքով սահմանված կարգով: 5․ Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: 6. Կազմակերպության անվանումն է` - հայերեն՝ լրիվ՝ «Հայ Ազգային Ճակատ» ազգասիրական, հայրենասիրական և բարեսիրական հասարակական կազմակերպություն, - հայերեն՝ համառոտ՝ «Հայ Ազգային Ճակատ» ԱՀԲՀԿ, - ռուսերեն՝ լրիվ՝ «Армянский Национальный Фронт» национально-патриотическая и благотворительная общественная организация, - ռուսերեն՝ համառոտ՝ «Армянский Национальный Фронт» НПБОО, - անգլերեն՝ լրիվ՝ «Armenian National Front» national-patriotic benevolent public organization, - անգլերեն՝ համառոտ՝ «Armenian National Front» NPBPO: 7․ Կազմակերպությունն ունի հիմնադիրներ
Hide player controls
Hide resume playing