Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս. Մարդու հանգիստ չի տալիս։ Էսօր ուրախ օր կանի, Վաղը անձրև ու քամի. Առավոտը պայծառ օդ, Կեսօրը մութ ու ամպոտ։ Մին հագնում է սպիտակ, Մին կանաչին է տալիս. Մի օր ցուրտ է, մի օր տաք, Մին խնդում է, մին լալիս... Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։
Hide player controls
Hide resume playing