Myvideo

Guest

Login

- / The fairy tale alphabet - Letter VO

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Իսկ ի՞նչ են ժողովրդական հեքիաթները: Գիտելիքների շտեմարաններ, որոնցում կուտակված է մարդկանց կենսափորձը: Դարեր շարունակ մարդիկ գիտելիքները փոխանցել են առարկաների, պատմությունների, լեգենդների, առասպելների միջոցով: Հեքիաթների միջոցով ուսուցումը նույնպես գիտելիքների փոխանցման ամենաընդունված միջոցներից է եղել մարդկության պատմության ընթացքում: Հեքիաթների բազմազանության մեջ իրենց ուրույն տեղն ունեն դիդակտիկ (ուսումնական) հեքիաթները: Այս հեքիաթները ստեղծվում են մանկավարժների կողմից: Սրանց միջոցով կարծես «փաթեթավորվում» է ուսումնական նյութը և մատուցվում ավելի գունագեղ և հետաքրքիր: Գրաճանաչության շրջանում ուսումնական հեքիաթների միջոցով ուսուցումը ունի մի շարք առանձնահատկություններ և առավելություններ: Նախ այս տարիքի երեխաների մոտ շատ մեծ է հեքիաթի նկատմամբ հետաքրքրությունը: Այն նպաստում է երեխայի երևակայության և պատկերավոր մտածողության զարգացմանը, արագ գրավում է երեխային: Վերջինս իրեն զգում և պատկերացնում է որպես հեքիաթի գործող անձ: Հեքիաթի միջոցով հեշտանում է հնչյուն- տառ կապի ստեղծումը. լսելով հնչյունը երեխան հիշում է տառի գրաֆիկական պատկերը, որը ստացվել էր հեքիաթի ընթերցման արդյունքում, վերհիշում է հեքիաթը և բնականաբար այն բառապաշարը, որը օգտագործվել էր հեքիաթում և որը հիմնականում կապված էր հնչյուն- տառի հետ: Facebook - Instagram - Հեռախոս - 093636380 Տնակ ուսումնական կենտրոն - Երևան, Արաբկիր, Նաիրր Զարյան 72/13 #Կրթություն #դա

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later