Myvideo

Guest

Login

Синий форель/ кармрахает/ Янтарная форель # #cuk #fish #ishxan #armenia #армения #erevan

Uploaded By: Myvideo
1 view
0
0 votes
0

Կարմրախայտ, սաղմոնազգիների ընտանիքի փոքր ձուկ։ Մաշկը շականակագույն է՝ սև, կարմիր և դեղնավուն պուտերով։ Մարմնի երկարությունը 25-35 սմ, քաշը՝ 200-500 գրամ։ Ապրում է լեռնային սառը, պարզ գետակներում։ Սնվում է ջրի մեջ թափվող միջատներով, թրթուրներով, գորտերի շերեփուկներով։ Հայաստանում բոլոր գետակներում եղել է, սակայն որոշ տեղեր ոչնչացել է։ Կարմրախայտը սաղմոնաձկների ընտանիքի ձուկ է։ Տարածված է գրեթե բոլոր գետերի (բացառությամբ՝ Սևանա լճի ավազանի) վերին և միջին հոսանքներում։ Նախընտրում է թթվածնով հարուստ, խճապատ հատակով և արագահոս ջրերը։ Սառնասեր է։ Համեմատաբար խոշոր ձուկ է՝ կողքերից փոքր-ինչ սեղմված։ Մարմնի երկարությունը 20-25 (երբեմն՝ մինչև 54) սմ է, զանգվածը՝ մինչև 2 կգ։ Բերանը մեծ է՝ զինված ծնոտների, քմոսկրերի, խոփոսկրերի և լեզվի վրա գտնվող սուր ու մի փոքր հետ թեքված ատամներով։ Թեփուկները մանր են։ Մարմնի գունավորումը կախված է տարիքից, ապրելավայրից ու ֆիզիոլոգիական վիճակից։ Սովորաբար մեջքը և գլխի վերին մասը մուգ շագանակագույնից մուգ կանաչավուն են, կողքերը՝ ավելի բաց՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակավուն է կամ դեղնավուն։ Մարմինը պատված է սև ու կարմիր կլորավուն բծերով, մատղաշների մարմինը՝ 6-9 ուղղաձիգ շերտերով։ Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում։ Արուներն ավելի վաղ են հասունանում։ Բազմանում է գետերի ակունքներում՝ խճապատ հատակին էգերի պատրաստած բներում՝ 4-7°C ջերմաստիճանային պայմաններում։ Դնում է մինչև 5 հզ. ձկնկիթ։ Սնվում է ջրի վրա ընկնող միջատներով, նրանց թրթ

Share with your friends

Link:

Embed:

Video Size:

Custom size:

x

Add to Playlist:

Favorites
My Playlist
Watch Later